Նոր համագործակցության սկիզբ


    Սեպտեմբերի 19-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին, դեսպանության հյուպատոս Ահլամ ալ Սալամին և այլ աշխատակիցներ: Այցի նպատակը երկու կողմերի միջև գործակցության զարգացումն էր և մշակութային կապերի առավելագույնս ընդլայնումը: Գրադարանի <<Ամերիկյան կենտրոն>> բաժնի գրադարանավար Աննա Մարգարյանը ներկայացրեց գրադարանի կառուցվածքային հիմնական գործառույթները և իրականացվող միջոցառումները: «Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը խոսեց գրադարանի ծրագրերի մասին, հայտնեց իր պատրաստակամությունը համագործակցության ընդլայնման գործընթացին և հաճույքով պատասխանեց դեսպանի հարցերին: ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին, ի հաստատումն հայ-արաբական մշակութային կապերի ամրապնդման և գրադարանի հետ համագործակցության զարգացման նոր շրջափուլի, հայտնեց, որ շուտով գրադարանին կնվիրի արաբալեզու մանկական գրականություն: <<Գրադարանի բարեկամների>> վահանակում ավելացավ ևս մեկ բարեմաղթանք:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են