<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի մանկական գրականության բաժնի գործառույթները


    Մանկական գրականության բաժնի նպատակն է երեխաների մեջ ձևավորել ընթերցանության մշակույթ ու սեր գրքի նկատմամբ և բավարարել նրանց ընթերցեղական պահանջները: Սպասարկումն իրականացվում է անհատական և խմբային մեթոդներով՝ հաշվի առնելով երեխայի հոգեբանությունը, տարիքն ու նախասիրությունները: Բաժինն իրականացնում է հետևյալ աշխատանքները.
       • սպասարկում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին,
       • կապ է հաստատում դպրոցների, քոլեջների, վարժարանների և մանկապարտեզների հետ` համատեղ աշխատանքի և նրանց կրթական ծրագրերն անհրաժեշտ գրականությամբ ապահովելու նպատակով,
       • ակտիվ ընթերցողներին ներգրավում է գրադարանում կազմակերպվող միջոցառումներում,
       • մշտապես համալրվում է նոր ու գունազարդ գրքերով,
       •բաժնի ֆոնդերի տեսալսողական և խաղային բազմաթիվ նյութերի օգնությամբ առավել հետաքրքիր է դարձնում մանուկ ընթերցողների առօրյան՝ խաղերի կազմակերպման, մանկական գեղարվեստական ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտման, հեքիաթների ունկընդրման և այլ միջոցներով,
       • կազմակերպում է բազմաթեմա գրքային ցուցահանդեսներ,
       • կազմակերպում է ուսուցողական բնույթի թեմատիկ միջոցառումներ, հանդիպումներ մանկագիրների և հետաքրքիր մարդկանց հետ, նոր գրքերի շնորհանդեսներ և այլն,
       • ամեն ուրբաթ կազմակերպում է հեքիաթի ընթերցում և մուլտֆիլմի ցուցադրում,
       • բաժնում գործում են գրական-ստեղծագործական «Բողբոջներ» ստուդիան` գրող-մանկագիր Լիպարիտ Սարգսյանի ղեկավարությամբ և «Իսահակյան» թատերախումբը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են