<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի ԿԳ-ի <<Ամերիկյան կենտրոն>> բաժնի գործառույթները


      Աշխարհում գործող ավելի քան 461 ամերիկյան անկյունների ցանցը ԱՄՆ պետդեպարտամենտի և այդ անկյունները հյուրընկալող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունք է: Երևանի «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի «Ամերիկայն կենտրոն» բաժինն առաջինն է Հայաստանում և պաշտոնապես գործում է 2005–ի ապրիլի 20-ից:

Ամերիկյան անկյունը Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի և Երևանի Ավ. Իսահակյանի անվան ԿԳ միջև փոխհամագործակցության հաջողված ծրագրերից է: ԵԱԱ-ն օգտվողներին տրամադրում է հյուրընկալ միջավայր և որակյալ ծառայություններ, որոնք բաց են և անվճար հանրության համար: Անկյունում առկա հավաքածուն հիմնականում համալրված է հայ-ամերիկյան համագործակցությանը միտված կրթական, մշակութային և բիզնես ռեսուրսներով։

   հնարավորությունը: Հանրությանը մատուցվող մեկ այլ արժեքավոր ծառայություն է կրթական, հետազոտական և ճանաչողական ռեսուրսների որոնման համար տրամադրվող անվճար համացանցի հնարավորությունը: Հիմնական ծառայություններից բացի, ԵԱԱ-ն կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, ամերիկյան ֆիլմերի ցուցադրություններ, խոսակցական ակումբներ՝ տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդկանց համար: Ամերիկյան անկյան ծառայություններին և տրամադրվող նյութերին առավել մանրամասն ծանոթանալու համար հետևեք հղումներին.

https://www.facebook.com/pages/American-Corner-Yerevan/141271449648?ref=hl
http://yerevan.americancorners.am/en/resourcemodule/resources

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են