<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի Լյուդմիլա Մոտալովայի անվան թիվ 33 գրադարան-մասնաճյուղ


   Լյուդմիլա Մոլոտովայի անվան թիվ 33 գրադարան-մասնաճյուղի հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է, Երևան քաղաքի բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկումն ապահովելը, գրադարանային մատենագիտական գիտելիքների ուսուցումն ու տարածումը, գիտության և մշակույթի լուսաբանումն ու հանրայնացումը, կրթական համակարգի գործունեությանն օժանդակելը, գրքերի և տպագիր նյութերի, գրադարանային ֆոնդը կազմող այլ կրիչների արդյունավետ օգտագործումը, հայ և համաշխարհային գրականության, պատմության, մշակույթի և այլ արժեքների տարածումն ու լուսաբանումը, Երևան քաղաքի բնակչության քաղաքական, բարոյական, գեղագիտական դաստիարակությունը, ազգային ինքնագիտակցության ու հայրենասիրության ձևավորումը, բնակչության ազատ ժամանակի կազմակերպումը, գրադարանային նոր ձևերի ու մեթոդների մշակումը, արմատավորումն ու տարածումը, ֆոնդերի համալրումը, հարստացումն ու պաշտպանվածության ապահովումը, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը, ազգային և արտերկրի մշակութային և գիտական հաստատությունների, միջազգային հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը:
Գրադարանը հիմնադրվել է 1947թ․-ի նոյեմբերին: Սկզբում կոչվել է Սպանդարյան շրջանի թիվ 3 մանկական գրադարան, վարիչն էր Արծվիկ Խառատյանը: Մինչև 1957թ-ը գրադարանը տեղավորված էր մասնավոր տներում: 1957թ-ից այն տեղափոխվեց հարմարավետ շենք՝ Կիևյան 1 հասցեում: 1963-ին թիվ 3 մանկական գրադարանը վերանվանվեց թիվ 35 մասսայական գրադարանի: 1967թ-ին գրադարանի վարիչ էր Վեռա Ուդումյանը: 1978թ-ին հայագիտության մեջ ներդրած ծանրակշիռ ծառայության համար գրադարանը անվանակոչվեց չեխ հայագետ Լյուդմիլա Մոտալովայի անվամբ: 1980թ-ին, Իսահակյանի անվան ԳԿՀ-ի ստեղծումից հետո, թիվ 35 մասսայական գրադարանը դարձել է թիվ 33 գրադարան մասնաճյուղ:
1983թ-ից գրադարանի վարիչն է Անահիտ Պետրոսյանը :

Վարիչ` Ղափլանյան Մերի
Գրադարանը աշխատում է․
երկուշաբթի - ուրբաթ ` 09.00-17.00
շաբաթ` 10.00-16.00
հանգստյան օր՝ կիրակի

https://www.facebook.com/Իսահակյան գրադարանի թիվ 33 մասնաճյուղ

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են