<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի համալրման և մշակման բաժին


    Համալրման և մշակման բաժնի հիմնական խնդիրը ԿԳ-ի և մասնաճյուղերի միասնական ֆոնդի ձևավորման ու գիտականորեն հիմնավորված համալրման ապահովումն է, ինչպես նաև գրացուցակների ու քարտարանների միջոցով դրանց բացահայտումը: Հատուկ ուշադրություն է դարձվում ԿԳ-ի մասնագիտական թեքումով բաժինների ֆոնդերի համալրմանը` հաշվի առնելով նրանց ուղղվածությունը, ընթերցողների նախասիրություններն ու հետաքրքրությունները, ընթերցողների պահանջարկն ու մերժումները: Գործառույթնորը .
      • միասնական ֆոնդի ընթացիկ և հետադարձ համալրում,
      • համալրման օպերատիվ պլանների կազմում և դրանց կատարման վերահսկում
      • գրադարանային ֆոնդի (գրքերի, տեսալսողական նյութերի, տեղեկատվական և մատենագիտական նյութերի) ձեռքբերման աշխատանքների կազմակերպում
      • միասնական ֆոնդի մշակման աշխատանքների կատարում
      • քարտարանների համակարգի ստեղծման ապահովում, կենտրոնական, համահավաք և նվիրատվության քարտարանների և խմբագրման աշխատանքների կազմակերպում
      • նոր ստացված գրականության տեխնիկական մշակում
      • գործնական օգնություն համակարգի գրադարան-մասնաճյուղերին՝ ֆոնդի համալրման և մշակման հարցերում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են