<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի Սուրեն Վահունու անվան թիվ 28 մասնաճյուղ - գրադարան


   Սուրեն Վահունու անվան թիվ 28 մասնաճյուղ- գրադարանի հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է, Երևան քաղաքի բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկումն ապահովելը, գրադարանային մատենագիտական գիտելիքների ուսուցումն ու տարածումը, գիտության և մշակույթի լուսաբանումն ու հանրայնացումը, կրթական համակարգի գործունեությանն օժանդակելը, գրքերի և տպագիր նյութերի, գրադարանային ֆոնդը կազմող այլ կրիչների արդյունավետ օգտագործումը, հայ և համաշխարհային գրականության, պատմության, մշակույթի և այլ արժեքների տարածումն ու լուսաբանումը, Երևան քաղաքի բնակչության քաղաքական, բարոյական, գեղագիտական դաստիարակությունը, ազգային ինքնագիտակցության ու հայրենասիրության ձևավորումը, բնակչության ազատ ժամանակի կազմակերպումը, գրադարանային նոր ձևերի ու մեթոդների մշակումը, արմատավորումն ու տարածումը, ֆոնդերի համալրումը, հարստացումն ու պաշտպանվածության ապահովումը, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը, ազգային և արտերկրի մշակութային և գիտական հաստատությունների, միջազգային հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը:

Գրադարանը հիմնադրվել է 1955թ.: Նախկինում անվանվել է թիվ 28 մասսայական գրադարան: 1980թ., Իսահակյանի անվան ԳԿՀ-ի ստեղծումից հետո, դարձել է թիվ 28 հենակետային գրադարան: 1998թ. դեկտեմբերի14-ի Երևանի քաղաքապետարանի «1085» որոշման համաձայն գրադարանն անվանակոչվեց ի պատիվ հայ անվանի գրող, թարգմանիչ, երգիծաբան Սուրեն Վահունու: Մինչև 1982թ. գրադարանի վարիչ է եղել Ա. Խաչատրյանը, 1983-2000 թթ.` Ռ. Հակոբյանը: 2000թ.-ից առայսօր գրադարանի վարիչն է Գայանե Ալեքսանյանը:

Վարիչ` Գայանե Ալեքսանյան
Գրադարանը աշխատում է․
երկուշաբթի - ուրբաթ ` 09.00-17.00
շաբաթ` 10.00-16.00
հանգստյան օր՝ կիրակի

https://www.facebook.com/Իսահակյան գրադարանի թիվ 28 մասնաճյուղ

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են