Ինչպես հասնել գրադարան


<<Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան>> ՀՈԱԿ-ը գտնվում է Երևան, Նալբանդյան 4/1 հասցեում:


Աշխատանքային ժամեր


Գրադարանն աշխատում է երկուշաբթի - ուրբաթ ժամը 09:00-17:00
                                                        շաբաթ ժամը 10:00-16:00
                                                        հանգստյան օր՝ կիրակի


Մեր հասցեն


ՀՀ, Երևան, Նալբանդյան 4/1
Հեռ.՝  (+374 10) 58-96-10
         (+374 10) 56-15-66
          (+374 10) 56-13-72
          (+374 10) 56-13-83
Էլ. փոստ՝ yerevanccl@yahoo.com

Ինչպես գրանցվել


Գրադարանի ընթերցող կարող է դառնալ Երևան քաղաքում հաշվառում ունեցող ցանկացած բնակիչ (առանց տարիքային սահմանափակման): Դրա համար պարտադիր չէ աշխատել որևէ տեղ կամ լինել բուհի ուսանող:
Գրադարանում գրանցվելու և ընթերցողական տոմս ստանալու համար անհրաժեշտ է գրադարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և մեկ լուսանկարով:
Գրադարանի ծառայություններից կարող են օգտվել նաև նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները: Մինչև 16 տարեկան երեխաները գրանցվում են ծնողների կամ խնամակալների կողմից ներկայացվող փաստաթղթերի հիման վրա (ծննդյան վկայական, լուսանկար, անձնագիր):
Երևան քաղաքում հաշվառում չունեցող ՀՀ մարզերում բնակվող անձինք գրադարանի հավաքածուներից օգտվելու համար պետք է ներկայացնեն համապատասխան տեղեկանքներ (աշխատանքային պայմանագրի պատճենը, տեղեկանք աշխատավայրից, լուսանկար):
Գրանցվելուց հետո դուք կկարողանաք օգտվել ինչպես գրադարանի շտեմարաններից, այնպես էլ տարաբնույթ ծառայություններից:
Ձեր ընթերցողական քարտի անձնական համարով կարող եք կայքի միջոցով պատվիրել գրքեր և անհրաժեշտ նյութեր:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (374 10) 56 13 83, (374 10) 56 13 72, (374 10) 56 13 66 հեռախոսահամարներով:

Ինչպես օգտվել գրադարանից


Այցելելով գրադարան` դուք կարող եք օգտվել գրքային և թվային հարուստ բազաներից, ամսագրերից և տեղեկատվական այլ աղբյուրներից: Գրադարանավարը կարող է օգնել անհրաժեշտ թեմայով տեղեկատվության որոնման հարցում: Դուք կարող եք օգտվել գրադարանի համակարգիչներից, ինչպես նաև մասնակցել գրադարանում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին և  դասընթացներին:


Գրադարանից օգտվելու կանոններին մանրամասն ծանոթացեք այստեղ:


Այցելելով գրադարանի կայք՝ դուք կարող եք.


>  Գրացուցակի օգնությամբ որոնել և գտնել անհրաժեշտ գրականություն  
>  Տեղեկանալ առաջիկայում կազմակերպվող միջոցառումների և դասընթացների մասին` այցելելով գլխավոր էջի ներքևում զետեղված հայտարարությունների, նորությունների և դասընթացների բաժին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են