<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի ԿԳ-ի <<Բրիտանական կենտրոն>> բաժնի գործառույթները


Ի՞նչ է Բրիտանական կենտրոնը
   2008թ. ապրիլի 25-ին Հայաստանում գործող Բրիտանական խորհուրդը և Երևանի քաղաքապետարանը «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում հիմնեցին «Բրիտանական կենտրոնը», որն ունի բրիտանական անգլերեն սովորելու համար նախատեսված գրականության և փոխազդական (ինտերակտիվ) նյութերի եզակի հավաքածու:
Տեղեկատվական բազաներ
  «Բրիտանական կենտրոնը» տեղեկատվական մեծ բազա ունի Մեծ Բրիտանիայի մշակույթի, պատմության և այլ ոլորտների մասին: Կենտրոնն անվճար գրանցվելու հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ցանկանում են սովորել բրիտանական անգլերեն, զարգացնել անգլերենը, պատրաստվել հայտնի համալսարանների IELTS քննության համար, ինչպես նաև ավելի շատ տեղեկություններ ստանալ Միացյալ Թագավորության մասին: Ընթերցողները կարող են վերցնել գրքեր, օգտվել կենտրոնի համակարգիչներում տեղադրված փոխազդական (ինտերակտիվ) առցանց ծրագրային փաթեթներից, օգտագործել աղբյուրներ IELTS, BEC, FCE, CAE, CPE քննություններին նախապատրաստվելու համար:

  Միջոցառումներ
 Ընթերցողների` բրիտանական անգլերենի իմացությունը կատարելագործելու, նոր ու տարբեր ոլորտների վերաբերյալ գիտելիքներ տրամադրելու, ինչպես նաև բրիտանական կրթական համակարգի, մշակույթի, պատմության և այլ ոլորտների մասին տեղեկատվություն տարածելու նպատակով կենտրոնում կազմակերպվում են անգլերեն անվճար դասախոսություններ, հանդիպում-քննարկումներ, բրիտանական ֆիլմերի դիտումներ, բրիտանական անգլերենի ուսուցման անվճար դասընթացներ, ինչպես նաև ակումբներ(ընթերցանության, քննարկումների, մանկական և այլն):

https://www.facebook.com/britishcentreyerevan

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են