<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի թիվ 29 մասնաճյուղ - գրադարան


   Թիվ 29 մասնաճյուղ- գրադարանի հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է, Երևան քաղաքի բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկումն ապահովելը, գրադարանային մատենագիտական գիտելիքների ուսուցումն ու տարածումը, գիտության և մշակույթի լուսաբանումն ու հանրայնացումը, կրթական համակարգի գործունեությանն օժանդակելը, գրքերի և տպագիր նյութերի, գրադարանային ֆոնդը կազմող այլ կրիչների արդյունավետ օգտագործումը, հայ և համաշխարհային գրականության, պատմության, մշակույթի և այլ արժեքների տարածումն ու լուսաբանումը, Երևան քաղաքի բնակչության քաղաքական, բարոյական, գեղագիտական դաստիարակությունը, ազգային ինքնագիտակցության ու հայրենասիրության ձևավորումը, բնակչության ազատ ժամանակի կազմակերպումը, գրադարանային նոր ձևերի ու մեթոդների մշակումը, արմատավորումն ու տարածումը, ֆոնդերի համալրումը, հարստացումն ու պաշտպանվածության ապահովումը, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը, ազգային և արտերկրի մշակութային և գիտական հաստատությունների, միջազգային հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը: Գրադարանում գործում է նաև գրքի ակումբ, որի անդամներն են բանասերներ, ուսանողներ, բարձր դասարանների աշակերտներ, այլ գրքասերներ, ընթերցողներ:
Ավ. Իսահակյանի անվան թիվ 29 գրադարան-մասնաճյուղը հիմնադրվել է 1951 թվականին: Նախկինում անվանվել է թիվ 30 մասսայական գրադարան: 1980 թ. Իսահակյանի անվան ԳԿՀ-ի ստեղծումից հետո դարձել է թիվ 29 գրադարան: Մինչև 1980 թ. գրադարանի վարիչ է եղել Գրիգոր Կյոկչյանը: 1980 թ.-ից առայսօր գրադարանի վարիչ է Մայրանուշ Ալեքսանյանը:

Վարիչ ՝ Մայրանուշ Ալեքսանյան
Հասցե ՝ Կոմիտաս 6
Հեռ. ՝ 010 272290
E-mail: yerevancclbranch29@yahoo.com
Գրադարանի աշխատաժամերն են․
երկուշաբթի- ուրբաթ՝ 9.00 -17.00
շաբաթ՝ 10.00-16.00
հանգստյան օր․ կիրակի

https://www.facebook.com/Իսահակյան գրադարանի թիվ 29 մասնաճյուղ

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են