«Երազների գերին» ժողովածուի շնորհանդես


    Մայիսի 7-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հետաքրքիր միջոցառում՝ սերբ անվանի բանաստեղծուհի Դեսանկա Մաքսիմովիչի ծննդյան 120-ամյակին նվիրված գրական ցերեկույթ. կազմակերպվել էր նաև հայերեն թարգմանաբար լույս տեսած «Երազների գերին» ժողովածուի շնորհանդեսը:
Միջոցառումը բացեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:
Գրքի մասին հետաքրքիր մեկնաբանությամբ հանդես եկավ և գրական հանդիսություն-համերգը վարեց Հայաստանում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանը: Ելույթով հանդես եկավ գրքի թարգմանիչ Գևորգ Խաչատուրը:
«Երազների գերին» ժողովածուից բանաստեղծություններ ընթերցեցին դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են