13-րդ ալիքը 50 տարեկան է


    Ծիծաղը նման է արևի, այն վերացնում է ձմեռը մարդու դեմքից:
(Վիկտոր Հյուգո) Ծիծաղի միջազգային օրվա առթիվ Իսահակյան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝«13-րդ ալիքը 50 տարեկան է» խորագրով:
Դերասան, ռեժիսոր Գարիկ Ղազարյանը հանգամանորեն ներկայացրեց ալիքի անցած ճանապարհը և տեսանյութային հետաքրքիր դրվագներ:
Ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետ Բաբայանը, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը, Երևանի «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ կարևորելով «13-րդ ալիքի» ողջ աշխատակազմի, Գարիկ Ղազարյանի ներդրումը, նրանց գործի նշանակությունը հայկական հեռուստատեսային երգիծական, հումորային մշակույթի ձևավորման ճանապարհին:
Դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը դրվագներ ներկայացրին Հակոբ Պարոնյանի և Լեռ Կամսարի երգիծական ստեղծագործություններից՝ գեղարվեստական մեծ հաճույք պատճառելով հանդիսատեսին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են