«Թումանյանական ընթերցումներ»


    Փետրվարի 19-ին լրացավ Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը:Այդ առիթով Իսահակյանի անվան գրադարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը Ամերիկյան կենտրոն բաժնի տեխնիկական աջակցությամբ կազմակերպել էր «Թումանյանական ընթերցումներ»:Ծրագրին մասնակցեցին ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը,ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը ,ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը,ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժող. արվեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Ռոբ Անդերսոնը ,ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը, ՀՀ -ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին , ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը,բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը,հասարակական գործիչ բժիշկ Թորոս Թորանյանը,հայտնի մտավորականներ ,գրադարանի ընթերցողներ և պարզապես Թումանյան սիրողներ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են