Գրադարանի հյուրն էր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Ռիչարդ Միլսը


    Մարտի 2-ին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի հյուրն էր ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը։ Ամեն տարի այդ օրը ԱՄՆ-ում նշվում է ազգային ընթերցանության օր , ուստի գրադարանի մանկական բաժնում դեսպանը և իր տիկինը մանուկների համար ընթերցեցին Դոկտոր Սյուսի «Գլխարկով կատուն» հեքիաթը։ Ապա դահլիճում դեսպան Ռիչարդ Միլսին գրադարանի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար հանձնվեց «Ավետիք Իսահակյան» հուշամեդալ և վկայագիր։ «Արվեստը գրադարաններում» ծրագրի շրջանակում Թոմ և Լինն Սլոանների կողմից գրադարանին նվիրաբերվեց հայ նկարիչ Շա-Գայի (Գագիկ Շահինյան) կտավը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են