«Գուրգեն Յանիկյանն ասպարեզ իջավ որպես անհատ: Բայց նրա գործը շարունակվեց ժայթքող հրաբխի ուժով՝ ի դեմս Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի, որը 21-րդ դարի շեմին մարդկության առջև վճռականորեն դրեց արևմտահայության արդար իրավունքները պաշտպանելու և դրանք իրականացնելու անշեղ կամքը»:
Վլադիմիր Պետրոսյան /պատմական գիտությունների դոկտոր/
Ավ. Իսահակյանի անվան ԿԳ դահլիճում տեղի ունեցավ գրող, ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանին նվիրված հուշ- ցերեկույթ և նրա «Մայրը», «Նպատակ և ճշմարտություն» գրքերի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը և ընթերցեց հատվածներ Գուրգեն Յանիկյանի գրքերից: «Յանիկյանի արարքի արձագանքները և պատմական նշանակությունը» թեմայով ելույթ ունեցավ պատմաբան Գևորգ Յազըճյանը: «Յանիկյանը ՀԱՀԳԲ-ի ծննդի խթան և հոգևոր հայր» թեմայով ելույթ ունեցավ պատմաբան Արմեն Կարապետյանը: «Յանիկյանը- հայ երիտասարդության փարոս» թեմայով հայկական ժողովրդային շարժումի զորակից երիտասարդների անունից ելույթ ունեցավ Մերի Գևորգյանը: Ելույթով հանդես եկավ նաև Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, ռեժիսոր, դերասան Կարեն Խաչատրյանը: Միջոցառման ընթացքում հնչեցին գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանի հայրենասիրական երգերը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են