Նինել Ղարաջյանի «Օդաչուի հուշերը» գրքի շնորհանդես


    «Երկնային հեռուներում իմ հոգին խաղաղ կմնա, եթե երկրի վրա իմ ոտնահետքերը մամուռներով չպատվեն» - Նինել Ղարաջյան /Հայաստանի առաջին կին օդաչու, պարաշյուտիստ/ Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի առաջին կին օդաչու և պարաշյուտիստ Նինել Ղարաջյանի «Օդաչուի հուշերը» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրված,դա կապված էր կին օդաչուի առաջին պարաշուտային թռիչքի հետ,որը կատարել էր 1935թ․ ապրիլի 27-ին։ Միջոցառումը բացեց և վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ «Օդաչուի հուշերը» գիրքը կարելի էր ասել նրա օրագիրն էր,որ գրել էր 64 տարեկան հասակում ,բայց չէր հասցրել տպագրել։ Հանդիսության ընթացքում ընթերցվեցին գրքում զետեղված Նինել Ղարաջյանի հուշերից։Ելույթներով հանդես եկան լրագրող, հրապարակախոս, գրքի խմբագիր Հովհաննես Պապիկյանը, ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ամբիոնի պետ,փոխգնդապետ Արթուր Բարսեղյանը, հեռուստալրագրող, բ․գ․դ․, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, լրագրող Շուշանիկ Սահակյանը և ուրիշներ։ Միջոցառոման ավարտին Նինել Ղարաջյանի որդին՝ Վալերի Պողոսյանը, խորին երախտագիտություն հայտնեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանին և տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են