❗Ուշադրություն❗


    Հարգելի քաղաքացիներ,
ՀՀ պարետի 2020թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման համաձայն՝ ս/թ օգոստոսի 19-ից թույլատրվում է գրադարանների գործունեությունը: Պարետի օգոստոսի 18֊ի որոշմամբ սահմանվել են.
Գրադարանների այցելուների սպասարկման կանոններ.
1) Արգելվում է գրադարան մուտքն առանց դիմակի: Գրադարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ:
2) Նախքան գրադարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ, և ձեռքերի ախտահանում ալկոհոլային հիմքով ախտահանիչով։
3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:
4) Բացառվում է 1ել այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:
5) Նոր այցելություն թույլատրվում է միայն գրադարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:
6) Առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանման և կուտակումներից խուսափելու նպատակով գրադարանի այցելուների համար սահմանվում է հստակ գծանշումներով երթուղի ։
7) Աշխատակիցների և այցելուների միջև անհրաժեշտ է շփումը հասցնել նվազագույնի, ցանկացած շփում իրականացնել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ։
8) Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով:
9) Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
10) Բոլոր ընթերցասեղաններին ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ:
11) Յուրաքանչյուր ընթերցողից վերադարձված գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 3 օր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են