«Շրջայց գրադարան»


    Փետրվարի 20-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Լիլիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: ԿԳ-ի «Մանկական բաժնում» խաղացին «Հանելուկախաղ» և դիտեցին Նունե Սարգսյանի՝ «Քաչալ ոզնին» հեքիաթի տեսաձայնագրությունը /ընթերցումը՝ Աիդա Ասատուրյանի/:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են