Լիլիթ Չիբուխչյանի «Չղջիկներ» գրքի շնորհանդես


    Նոյեմբերի 27-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Չիբուխչյանի Հերոսապատում… Անմահ հերոսները՝ «Չղջիկներ» գրքի շնորհանդեսը։ Հանդիսությունը բացեց և վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Գրքի մասին ջերմ գնահատանքի խոսքեր հնչեցրին «Չղջիկներ» վետերանների միավորում ՀԿ-ի նախագահ, գնդապետ Նվեր Գալստյանը, «Մարդու իրավունքների միջազգային իրավապաշտպան» ՀԿ-ի նախագահ, գեներալ- լեյտենանտ Էդուարդ Մանին, «Հայաստանը մեր տունն է» կուսակցության նախագահ, «Առաջին գունդ» հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, գեներալ- լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանը, գրող, լեզվաբան, գրքի խմբագիր Գայանե Օհանյանը, Տարոն Աբրահամյանը, Հովիկ Հովհաննիսյանը։ Գրքից հատվածներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը, ասմունքեց Մարիամ Մելքոնյանը։ Երաժշտական կատարումներով հանդես եկավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Վասո Փիլոյանը։ Հանդիսավորությամբ հանձնվեցին հուշամեդալներ, պատվոգրեր, գրքեր։ Լիլիթ Չիբուխչյանը հուշեր ներկայացրեց անցած ուղուց և գրքեր նվիրեց կենդանի լեգենդ- հերոսներին։ Նա շնորհակալություն հայտնեց հանդիսության մասնակիցներին և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։ Շնորհավորանքի և շնորհակալության խոսք ասաց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։ Միջոցառումը ջերմ ձոներգ էր՝ առ Հայրենիք ու Հայրենասիրություն, առ իրական հերոսներն ու հերոսականությունը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են