Հոկտեմբերի 28-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցի 3բ դասարանի սաները՝ դասղեկ Վարդուհի Բաղդասարյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում հանդես եկան ողջույնի խոսքով, ասմունքեցին,խաղացին «Հանելուկախաղ», ընթերցեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից և այդ հեքիաթների վերաբերյալ լուծեցին խաչբառ ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են