Հոկտեմբերի 24-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի «114 Արեգ» դպրոցի 4-րդ դասարանի սաները՝ դասղեկի ուղեկցությամբ։ Աշակերտները շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների, օգտվելու կանոնների, կազմակերպվող դասընթացների և ակումբների մասին: ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում աշակերտները կարդացին հեքիաթներ, խաղացին Հովհ․ Թումանյանի «Հայկական առածների» լոտո խաղը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են