«Гори-гори моя звезда»


    Տոն Հաղթանակի և Խաղաղության. այս բովանդակային խորհուրդն էր կրում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթը՝ «Гори-гори моя звезда» խորագրով: Միջոցառումը հոկտեմբերի 24-ին համատեղ կազմակերպել էին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և <<Հայկական տեխնոլոգիական ակադեմիա>> հասարակական կազմակերպությունը: Հնչեցին պատերազմական տարիների հոգեպարար ռոմանսներ սցենարիստ, ռեժիսոր, «Հայաստան-Վրաստան» մշակութային կապերի միության նախագահ Էդուարդ Եդիկիսելովի և «Divine Light» երգչախմբի մենակատար Մարիա Ժիլովայի կատարմամբ։ Միջոցառումը վարեց երաժշտագետ Նատալյա Ասմարյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են