Հարգանքի տուրք Մեծն Վարպետին


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի աշխատակազմը հոկտեմբերի 17-ին՝ Մեծ Վարպետի մահվան օրը, այցելեց պանթեոն՝ իր հարգանքի, երախտագիտության տուրքը մատուցելու բանաստեղծին և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակի առաջ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, Վարպետի անունը կրող դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանն իրենց ելույթներում մեկ անգամ ևս անդրադարձ կատարեցին մեր ժողովրդի հոգևոր-մշակութային ճակատագրում Ավ. Իսահակյանի գրական-ազգային գործունեության վիթխարի դերակատարությանը: Բանաստեղծի պոեզիայից նմուշներ ներկայացրին Գայանե Սամվելյանը, Նադյա Անտոնյանը, Աիդա Ասատուրյանը և վերոնշյալ դպրոցի աշակերտները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են