Հանդիպում Ժան-Պատրիկ Մուրադյանի հետ


    Հոկտեմբերի 11-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպումվաճառքի և կառավարման մեթոդների ֆրանսահայ փորձագետ, խորհրդատու Ժան-Պատրիկ Մուրադյանի հետ։ Բարձրակարգ մասնագետն իր դասախոսության մեջ խորին վերլուծություններով, հանգամանորեն անդրադարձավ ինչպես բիզնեսի կազմակերպման գործում, այնպես էլ անձնական ու մասնագիտական կյանքում գիտելիքների և փորձառության վիթխարի նշանակությանը։ Նա շեշտեց, որ դրանք ոչ միայն կարևոր գործոններ են, այլև կենսագործունեության անժխտելի, որոշիչ առանձնահատկություններ։ Պարոն Ժան- Պատրիկ Մուրադյանը ներկայացրեց նաև մեկ այլ հույժ անհրաժեշտ գործոն՝ ինքնաճանաչումը որպես մարդկային վարքագիծ և աշխատանքի կազմակերպման գործիք։ Ունկնդիրների համար առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում անհատի վարվելակերպի և հաղորդակցական հմտությունների կատարելագործման անհրաժեշտության և դրա համակարգված գործիքակազմի մասնագիտական արծարծումները և բացահայտումները։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են