«Շրջայց գրադարան»


    Հոկտեմբերի 10-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանի հյուրերն էին թիվ 39 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Գայանե Մելքոնյանի ուղեկցությամբ: Աշակերտները շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների, ակումբների մասին: Այնուհետև ԿԳ-ի «Մանկական գրականության բաժնում» աշակերտները, խաղացին հանելուկախաղ, ապա ընթերցեցին Դավիթ Մուրադյանի «Կիսատ Թասակով թզուկը» հեքիաթը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են