«Հնազը Ճահճավան Քտայից»


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծուիի (Արծվի Բախչինյան) «Հնազը Ճահճավան Քտայից» գրքի շնորհանդեսը: Բանասիրական գիտությունների թեկնածու, գրաքննադատ Անի Փաշայանն այս գիրքն անվանում է <<վիպագրության նոր տեսակ>>: Ելույթով հանդես եկան արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը, գրականագետ, թարգմանիչ Հայաստանի <<Ֆրիտյոֆ Նանսեն>> հիմնադրամի նախագահ, <<Ֆրիտյոֆ Նանսեն>> թանգարանի տնօրեն, Վրաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ֆելիքս Բախչինյանը, նկարչուհի, հանրային գործիչ Զարուհի Մուրադյանը և արձանագրեցին այն իրողությանը, որ այս վեպը պատմության յուրատիպ հյուսվածք է, որտեղ տարածությունն ու ժամանակը ի հայտ են բերում վիպական աշխարհի իրողությունները՝ գորշությունը, պատրանքի խթանիչ ուժը և պայքարը հանուն նորի, հանուն առաջընթացի...

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են