<<Կարոտիս հևքը>>


    Հուլիսի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ դանիաբնակ բանաստեղծուհի Լյուդմիլա Շելլունցի <<Կարոտիս հևքը>> գրքի շնորհանդեսը: Ելույթ ունեցան բանաստեղծուհի, գրաքննադատ Ելենա Հարությունյանը, գրականագետ, խմբագիր Հովհաննես Հակոբյանը, բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը, ընթերցող Բեքսիմ Արսենյանը, Սերժիկ Շելունցը: Նրանց խոսքում հատկապես շեշտադրվեցին Շելլունցի քնարական աշխարհզգացողությունը, խորունկ ապրումների անմիջականությունը, կյանքի համապարփակ ընդգրկումը: Հիրավի, գիրքն արծարծում է բանաստեղծուհու բազմաբովանդակ մտահոգությունները, խոհերը՝ հայ ժողովրդի երեկը, այսօրը, վաղը, անհատի հույզը, սերը, ճակատագիրը... Բանաստեղծուհու ստեղծագործություններից նմուշներ ընթերցեց Գայանե Սամվելյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Սևակ Հովհաննիսյանը, Կարինե Սարգսյանը, Վիլեն Գրիգորյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են