Մերի Կանդալյան-Ասլանյանի գրքի շնորհանդես


    Վենետիկի հավերժական խաղը իրականության և տեսիլքի միջև․․․
Դոննա Լեոն
Հուլիսի 2-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Մերի Կանդալյան-Ասլանյանի «Վենետիկ. անցյալի ալեծփանք» գրքի շնորհանդեսը: Վեպում նշված են պատմական դեպքեր, հանրահայտ անձիք և գործողություններ որոնք տեղի են ունենում իրական և հավաստի միջավայրում։
Բացման խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ գրքի խմբագիր բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բ․գ․թ․ Արծվի Բախչինյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը։ Գրքից հատվածներ ընթերցեց ասմունքող Աիդա Ասատուրյանը։
Միջոցառման ընթացքում ներկաները տեսանյութի միջոցով շրջագայեցին Վենետիկի գեղատեսիլ վայրերով։ Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Մերի Կանդալյան-Ասլանյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են