Դավիթ Մուրադյանի «Կիսատ թասակով թզուկը» գրքի շնորհանդես


    Հունիսի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանի «Կիսատ թասակով թզուկը» գրքի շնորհանդեսը։ Հեքիաթ գրված կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար՝ այն մասին է, որ մանուկները կարողանում են գեղեցկացնել իրականությունը իրենց երևակայությամբ։ Միջոցառմանը ներկա էր դերասան Ռոբերտ Սարգսյանը՝ իր թզուկի հետ, ով մանուկ ընթերցողներին խինդ ու ծիծաղ, երջանիկ ժպիտներ, վառվռուն գույների ու գունեղ հեքիաթի հրավառություն պարգևեց։ Դերասանուհի Գայանե Սամվելյանը փոքրիկների համար ընթերցեց «Կիսատ թասակով թզուկը» հեքիաթը, որը հեղինակի խոսքով գրվել է վաղուց «Բարի գիշեր, երեխաներ» ռադիոհաղորդման համար։ Հիմա հեքիաթը գալիս հասնում է հեղինակի թոռնիկին՝ Ալեքսին։ Հեղինակին և փոքրիկ ընթերցողներին ողջունեցին ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին, Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշահույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը։ Վերջում բոլոր փոքրիկները ստացան նվեր՝ «Կիսատ թասակով թզուկը» գիրքը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են