Ցերեկույթ նվիրված Հ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին


    Մայիսի 24-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Հայրենի երգն ես դու մեր. Վերադարձած հայրենիք» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված հայոց Մեծերի՝ Հովհ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին և «ԿՈՄԻՏԱՍԸ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՆՑ ՄԵԶ» խորագրով դասախոսություն ։ Երգիչ, երաժշտագետ Հայկ Մխոյանը հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի գրական և երաժշտական գործունեությունը։ Ցերեկոյին ներկաներն ունկնդրեցին Կոմիտասի «Մոկաց Միրզա», հայ ժողովրդական միջնադարյան վիպական-քնարական երգը՝ բանախոսի կատարմամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են