Պոեզիայի ժամ «Կոմիտասը բանաստեղծ»


    Հանրահայտ իրողություն է, որ Կոմիտասյան հանճարը փայլել է հայոց երգ ու երաժշտարվեստի անդաստանում՝ նրան դարձնելով Հավերժի ճամփորդ: Հայտնի է նաև, որ Կոմիտասի տաղանդն արարել և ջերմորեն թևածել է նաև բանաստեղծության ծիրերում: Մայիսի 3-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ «Կոմիտասը՝ բանաստեղծ» խորագրով: Կոմիտասյան լուսաշող քերթվածքները ներկայացրին Աիդա Ասատուրյանը և գրադարանի Խոսքի կենտրոն-ստուդիայի սաները. ղեկավար՝ բ.գ.թ. Նադյա Անտոնյան: Այս գրական համերգը գրադարանի հերթական հոբելյանական միջոցառումն էր՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Մեծն Կոմիտասի բանաստեղծության ոգեղենության մեկնաբանությունը երիտասարդ սերնդի ներուժով առավել զորացրեց մեր Հավերժի ճամփորդի Անմահությունը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են