Հովհաննես Թումանյան 150


    «Բանաստեղծության ոգին անշուշտ մի օր կասի իր արարչական խոսքը՝ թող լինի լույս»:
Հովհ․ Թումանյան
Բանաստեղծության արարչական ոգին և լույսը սերունդներին փոխանցելու առաքելություն է իրականացնում «Ավ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ը»՝ կազմակերպելով հոբելյանական բազմաբնույթ ծրագրային միջոցառումներ՝ նվիրված Մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունների նորանոր շերտերը և խոսքի մշակույթի հարուստ ավանդույթները պահպանելու նպատակով Կենտրոնական գրադարանը իր մասնաճյուղերի ընթերցողների շրջանակում կազմակերպել է «Հովհաննես Թումանյան-150» ասմունքի մրցույթ։
Ապրիլի 30-ին գրադարանում կայացավ ասմունքի մրցույթի եզրափակիչ երկրորդ փուլը, որին մասնակցեցին մասնաճյուղերի առաջին փուլի հաղթողները. նրանք պարգևատրվեցին մրցանակային համապատասխան կարգի դիպլոմով և հուշանվերով: Ահա մրցույթի արդյունքը.
1.Գրետա Կարենի Ադամյան /Լ․Մոտալովայի անվ․թիվ 33 գ/մ/, /«Տաթև»դպրոց, 4-րդ դաս․, 10 տ/ 1-ին կարգի մրցանակ- դիպլոմ և հուշանվեր.
2.Ստելլա Արմանի Համբարյան /թիվ 29 գ/մ,Երևանի Պետ․Հումանիտար քոլեջ, 2-րդ կուրս/ 2-րդ կարգի մրցանակ-դիպլոմ և հուշանվեր.
3.Սոֆի Աշոտի Թորոսյան /Պարարվեստի պետական քոլեջ, 8-րդ դաս․14տ./ 3-րդ կարգի մրցանակ-դիպլոմ և հուշանվեր:
Մրցույթի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ Իսահակյան գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մրցույթի հանձնաժողովի նախագահ Հասմիկ Կարապետյանը:
Մրցութային հանձնաժողովի անդամները՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, «Սուրեն Քոչարյան» պոեզիայի թատրոնի մենակատար Սամվել Բաղինյանը, ասմունքող, դերասանուհի Գայանե Սամվելյանը մրցույթի պատանի մասնակիցների համար կազմակեպեցին հետաքրքիր վարպետության դաս:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են