<<Ֆրանկոֆոնիայի օրեր՝ Հայաստանում >>


    <<Ֆրանկոֆոնիայի օրեր՝ Հայաստանում >> ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին Իսահակյան ԿԳ-ում տեղի ունեցավ հերթական միջոցառումը:
Ֆրանսերեն խաղ-մրցույթը նվիրված էր ֆրանսախոս երկրների պատմությանն ու մշակույթին:
Կազմակերպվեց ֆրանսերեն լեզվով գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրություն: Խաղ-մրցույթին մասնակցեցին Երևանի թ.թ. 175 և 162 հիմնական դպրոցների աշակերտները: Հաղթեց թիվ 175 դպրոցի թիմը, որն Իսահակյան Կենտրոնական գրադարանի կողմից պարգևատրվեց հատուկ պատվոգրով և ֆրանսերեն գրքերով:
Թիվ 162 դպրոցի թիմը պարգևատրվեց մասնակցության հավաստագրով և ֆրանսերեն գրքերով: Երկու թիմերի աշակերտներն աչքի ընկան ֆրանսերեն հստակ և գրագետ պատասխաններով:
Միջոցառումը նպաստեց սովորողների մեջ ֆրանսախոս երկրների մշակույթի և պատմության վերաբերյալ գիտելիքների հարստացմանը և հետաքրքրության խթանմանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են