Պարույր Սևակ - 95


    Չասել չեմ կարող այն իսկությունը,
Որ զորքից հետո միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ոչ մի զորք անել,
Լեզո՛ւն է անում....
Պարույր Սևակ
Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ապրիլի 15-ին կրկին թևածում էր Պարույր Սևակի իմաստուն Ոգին:
Խոսքի կենտրոնի երիտասարդ ասմունքողները և ղեկավար, բ.գ.թ. Ն. Անտոնյանը ջերմությամբ մեկնաբանեցին Սևակի հայրենասիրական, սիրային, խոհափիլիսոփայական պոեզիայի անլռելի ղողանջները:
Հանդիսատեսն իր հոգում տարավ Սևակյան տաղանդի հզոր շեշտադրումները և սթափության կոչնակները Հայրենիքի, հայոց լեզվի, վսեմ սիրո, ազգային զտարյուն արժեքների հավիտենականության վերաբերյալ:
95-ամյա Պարույր Սևակի իմաստության դասերն այսօր էլ թթվածնի հանգույն անհրաժեշտ են սերունդներին՝ հանուն հզոր, արդար, բարեկեցիկ Հայրենիքի, Պետության կառուցման, ընդդեմ մերօրյա հոգևոր-մշակութային-քաղաքակրթական պատերազմների:
Մեկ անգամ ևս անսանք մեծ պոետի պատգամին.
-Եկեք միանանք, որ մեր այս փոքրիկ,
Շատ փոքրիկ հողի երազանքը մեծ մարմին ստանա...

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են