Շրջայց գրադարան


    Մարտի 26-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Ա․Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները դասղեկ՝ Հասմիկ Հակոբյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ Մանկական գրականության բաժնում դիտեցին Արկադի Գայդարի «Չուկ և Գեկ» ֆիլմը և ընթերցեցին արվեստաբան, մանկագիր Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են