«2018 թ լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփում


    Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնած լեզու է՝ բարձունքների և խորությունների լեզու:
Ավ. Իսահակյան
Լեզվի,գրականության մեջ ամբարված բարձր արժեքները, գիտության բարձունքների և խորությունների լույսը սերունդներին փոխանցելու, ընթերցանության միջոցով նրանց կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը տարվա ընթացքում հայտարարել էր «2018 թ լավագույն ընթերցող» մրցույթ, որն ամփոփվեց 2019թ մարտի 25-ին, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում:
«2018թ. լավագույն ընթերցող» մրցույթի հաղթողները գրադարանի կողմից արժանացան պատվոգրերի և իրենց երախտագիտությունը հայտնեցին սիրելի գրադարանին: Միջոցառմանը ներկա էին անվանի գրողներ Ս. Մուրադյանը, Ռ. Ասատրյանը, Ս. Գեղամյանը, Խ․ Մանուկյանը ,Ս. Հարությունյանը, Ս. Ղազարյանը, Վ. Սարուխանյանը, Ա. Հովհաննիսյանը, Հովհ. Պապիկյանը, Բ. Սիմոնյանը, Գ. Գալստյանը, Լիլիթը, Ա. Արամը, Նանեն, Վ. Արյանը: Սիրելի գրողները հաղթողներին նվիրեցին իրենց գրքերից: Այս հիշարժան իրադարձությունն անմոռաց կմնա մանուկների, պատանիների հոգիներում և առավելապես կնպաստի գրքի, ընթերցանության նկատմամբ նրանց սիրո և հետաքրքրության բորբոքմանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են