Ֆրանսիական հեքիաթի օր


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում շարունակվում է «Ֆրանկոֆոնիայի օրեր՝ Հայաստանում» ծրագիրը: Մարտի 22-ին սույն ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ֆրանսիական հեքիաթի օր» յուրատիպ միջոցառումը: Հայ մանուկների և պատանիների կատարողական արվեստով համակցվել էին ֆրանսիական գրականության և երաժշտության ընդգրկուն ծիրերը՝ նաև կերպարվեստի գունագեղությամբ:
Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի նկարչական բաժնի սաները մանկապատանեկան իրենց զուլալ հայացքով և վառ երևակայությամբ ներկայացրին ինքնատիպ նկարներ՝ ֆրանսիական հեքիաթների մոտիվներով: Միջոցառման շնորհալի մասնակիցները գիրք-մրցանակներ ստացան սիրելի գրադարանի կողմից:
Հանդիսատեսը հաճույքով ունկնդրեց ֆրանսիական նրբաճաշակ երաժշտության մարգարիտներ՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաների կատարմամբ: Քանոնահարների համույթի կատարմամբ հնչեցին «Փարիզի երկնքի տակ», «Պադամ-Պադամ» ստեղծագործությունները: Դյուրանդի «Վալսի» դաշնամուրային կատարումը Գայանե Անդրիասյանի կողմից /դասատու՝ Ելենա Սեդրակյան/ արժանացավ հանդիսատեսի ջերմ ծափահարություններին:
Առանձնակի հետաքրքրություն առաջացրեց ՀՀ-ում հավատարմագրված Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Մայա Դաղերի կողմից ֆրանսիական հեքիաթների ընթերցումը՝ «Հեքիաթին հյուր» ծրագրի շրջանակում :
Միջոցառումն առլեցուն էր բարձր արվեստի ջերմ շնչով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են