«Մարգարիտներ հայ քնարերգության» Սամվել Բաղինյան


    Մարտի 21-ին Պոեզիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների ծրագիրն Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում շարունակվեց գրական համերգով՝ «Մարգարիտներ հայ քնարերգության» վերտառությամբ: Բեմում ՀՀ վաստակավոր արտիստ, «Սուրեն Քոչարյան» պոեզիայի թատրոնի մենակատար Սամվել Բաղինյանն էր։
Նա ներկայացրեց մարգարիտներ Նարեկացու, Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վահան Տերյանի, Դանիել Վարուժանի, Ջիվանու քնարերգությունից՝ հետաքրքիր մեկնաբանումների համակցությամբ:
Գրասեր հանդիսատեսը հաճույքով ըմբոշխնեց Պոեզիայի միջազգային օրվան նվիրված հերթական ոգեշունչ միջոցառումը՝ առլեցուն հայոց Ոգու, հայ Բանաստեղծության փիլիսոփայական, գեղարվեստական հոգեսուն մեղեդիներով և պատմաբարոյական կազդուրիչ ուղերձներով՝ ընդդեմ «Ոգու սովի»...
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ԲԱՐՁՐ ԲԱՆԻՆ... ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՔԵՐԹՈՒԹՅԱՆԸ... ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ «ՀՐԵՂԵՆ ԽՈՍՔԻՆ, ՎԵՀ ԽՈՍՔԻՆ»...
...Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,
— Արև՛ դարձիր — արևահամ — ամոքիչ...
Ե. Չարենց

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են