Պոեզիայի միջազգային օրվա առթիվ հեռուստակամուրջ


    Մոխրացի՛ ր արևի հրում ,
Արևից թող ոչինչ չմնա,
— Այս արև , այս վառ աշխարհում
Քանի կաս ` վառվի՛ ր ու գնա ՛ :
Ե. Չարենց
Պոեզիայի մեջ առկա ողջակեզ Արևի, Բարձրի ու Վեհի, Գեղեցիկի և Համամարդկայինի յուրատիպ հրավառություն էր այսօր Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում: Պոեզիայի միջազգային օրվա առթիվ հեռուստակամուրջ-տեսակապի միջոցով բանաստեղծության հոգեպարար ու կենարար ոգեղենությունն էին միմյանց փոխանցում Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի, Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքի մարզային մանկապատանեկան գրադարանի, ՌԴ Կրասնոդար և Արմավիր քաղաքների գրադարանների ընթերցողները, աշխատակիցները, հյուրերը՝ գրողներ, դերասաններ, արվեստագետներ:
Երևանից հեռուստակամուրջը վարում էր դերասան Գարիկ Ղազարյանը:
Դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանն իրենց բարձրարվեստ ասմունքով ներկայացրին հայկական պոեզիայի մարգարիտներ:
Երիտասարդ բանաստեղծուհի Արուսյակ Օհանյանն ընթերցեց ռուսերեն թարգմանված իր ստեղծագործություններից:
Հետաքրքիր էր նաև բանաստեղծ, հեղինակային երգերի կատարող Արամ Գյուրջյանի ռուսերեն ելույթը՝ երգի և ասմունքի համակցությամբ:
Այսպես, Գրի, Պոեզիայի, Գրականության Լույսը թևածեց աշխարհից աշխարհ և հրավառեց մարդկային հոգիները՝ <<Այս արև, այս վառ աշխարհում>>..

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են