Շառլ Ազնավուր – 95


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճի կամարների ներքո կրկին թևածում էին Երգի և Պոեզիայի հոգեպարար թրթիռները։ Դահլիճի ոգեղեն մթնոլորտն առլեցուն էր Շառլ Ազնավուրի արվեստի կախարդանքի շնչով։
Մարտի 20-ին «Ֆրանկոֆոնիայի օրեր՝ Հայաստանում» ծրագրի շրջանակում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական համերգ՝ «Շառլ Ազնավուր – 95» խորագրով։
Դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը հոգեհույզ ասմունքով և բարձրարվեստ ընթերցումներով ներկայացրին դրվագներ Շառլ Ազնավուրի պոեզիայից, գրականությունից ։
Երգիչ Աշոտ Ադամյանի կողմից Շառլ Ազնավուրի երգերի կենդանի կատարումը և յուրատիպ մեկնաբանությունն առանձնահատուկ ջերմություն հաղորդեցին գրական-երաժշտական համերգին։
Հանդիսատեսը հեռացավ՝ իր հետ տանելով Շառլ Ազնավուրի շենշող արվեստի և համամարդկային հանճարի մեծ Կենսուժը

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են