Շրջայց գրադարան


    Մարտի 19-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Ա․Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Նաիրա Նիկոյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ ԿԳ-ի դահլիճում երեխաները ունկնդրեցին և բեմադրեցին Հովհ․ Թումանյանի հեքիաթներից ՝ «Բարեկենդանը», « Շունն ու կատուն» և «Չարի վերջը » ։ Աշակերտները գրադարանից հեռացան մեծ տպավորություններով՝ կրկին այցելելու ցանկությամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են