Շրջայց գրադարան


    Մարտի 14-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Ուսում» դպրոցի 6-րդ դասարանի սաները՝ դասղեկ Զարուհի Սարգսյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում նրանք ունկնդրեցին Եղիշե Չարենցի ստեղծագործություններից։ Աշակերտները տպավորություններով լի հեռացան գրադարանից՝ կրկին վերադառնալու ակնկալիքով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են