Գրական ցերեկույթ «Սիրո արահետներով»


    Սերը տառեր չունի,
Սերը հնչյուններ ունի լռության մեջ…
…Իր սրբագիրն ունի աստվածաշունչ
Եվ մագաղաթներն՝ իր հուշերի…
…Բռնկումներ ունի հրդեհաշունչ…
Մետաքսե
…Հորինիր ինձ,
Որ տխրությունը հարբի…
Հորինիր ինձ,
Որ ցավը չդառնա արյուն…
Հորինիր ինձ,
Որ գաս ընդմիշտ…
Լիլիթ
Այսպես, Մետաքսեի և Լիլիթի բանաստեղծական անկեղծ բռնկումները հանդիսատեսին մեկ անգամ ևս սիրո արահետներով հրավիրեցին սիրո հրդեհաշունչ բռնկումների, սիրո խաղերի, սիրո ցավերի և դարերի կենսատարածք։ Այսօր Իսահակյան գրադարանում տեղի ունեցավ «Սիրո արահետներով» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։
Միջոցառմանը ներկա էր Մետաքսեի դուստր, բանաստեղծուհի Լիլիթը։
Դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը հետաքրքիր մեկնաբանությամբ ներկայացրին անհատի և ժամանակի դրաման, կնոջ հոգեբանության գույները Մետաքսեի և Լիլիթի պոեզիայում։
Գրադարանի Խոսքի կենտրոն-ստուդիայի /ղեկավար՝ բ.գ.թ. Նադյա Անտոնյան/ սաներ Իրինա Շախյանի, Դիանա Ղազարյանի և Լիլիթ Վարդանյանի ընթերցողական մեկնաբանությունը երիտասարդական նոր հայացք էր բանաստեղծուհիների ստեղծագործական աշխարհին, հավերժական սիրո արահետներին…
Շնորհավո՜ր տոնդ, ՄԱ՛ՅՐ… Շնորհավո՜ր տոնդ, ԿԻ՛Ն… Շնորհավո՜ր տոնդ, ՍԵ՛Ր…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են