Շրջայց գրադարան


    Մարտի 5-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Ուսում» դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Հասմիկ Ղուկասյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում նրանք խաղացին Հովհ. Թումանյանի հեղինակած «Հայկական առածների լոտո» խաղը։ Երեխաները հեռացան մեծ տպավորություններով՝ կրկին այցելելու ցանկությամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են