Շրջայց գրադարան


    Հունվարի 31-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակառուները, ովքեր գրադարանում իրականացնելու են կամավորական աշխատանքներ: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների և ակումբների մասին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են