Արցախյան հերոսամարտում կռված կանանց մեծարման և պարգևատրման ցերեկո


    Դեկտեմբերի 21-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ արցախյան հերոսամարտում կռված կանանց մեծարման և պարգևատրման ցերեկո: «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Չիբուխչյանը բոլոր կին վետերաններին հանձնեց հուշամեդալներ և ծաղիկներ: Միջոցառման մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են