Մարո Նահապետյանի «Արև ելավ» մանկական երգերի ժողովածուի և ձայնասկավառակի շնորհանդեսը


    Դեկտեմբերի 13-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Մարի» հրատարակչության հետ համատեղ տեղի ունեցավ բանաստեղծ Մարո Նահապետյանի «Արև ելավ» մանկական երգերի ժողովածուի և ձայնասկավառակի շնորհանդեսը: Ասմունքով և երաժշտական կատարումներով հանդես եկան Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի, Գայի անվան թիվ 129 դպրոցի, Ձորաղբյուրի մանկապարտեզի և Երևանի թիվ 8 հատուկ դպրոցի սաները։ Ներկաներին ողջունեցին մանկագիր Սուրեն Մուրադյանը և «Մարի» հրատարակչության տնօրեն, գլխավոր խմբագիր Մարիա Մելքոնյանը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են