Հանդիպում Արևշատ Ավագյանի հետ


    Նոյեմբերի 29-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի հետ համատեղ, տեղի ունեցավ հանդիպում «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի հետ՝ «Աշնանային գունապնակ» ծրագրով: Դահլիճում ցուցադրված էին Արևշատ Ավագյանի գեղանկարչական աշխատանքները: Գրչի ու վրձնի գաղտնիքներին տիրապետող արվեստագետը ներկաներին ավելի պատկերավոր, փիլիսոփայական խոսքով տեսանելի դարձրեց բնաշխարհի ու ներաշխարհի գաղտնագրերը։ Արևշատ Ավագյանի պոեզիայի նմուշներից ներկաներն ունկնդրեցին դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են