Սուրեն Մուրադյանին նվիրված հոբելյանական երեկո


    Նոյեմբերի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում կայացավ բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանին նվիրված հոբելյանական երեկո: Մանկագրին շնորհավորելու էին եկել «Հայ ասպետ» դպրոցի սաները՝ իրենց ուսուցիչների հետ։ Աշակերտները ներկայացրեցին Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունները։ Շնորհակալական և ողջունի խոսքով հանդես եկավ հեղինակը։ Սիրելի մանկագիրը դպրոցի գրադարանին նվիրեց գրքեր՝ իր մակագրությամբ ։ Գրող-ընթերցող կապը կարող ենք համարել կայացած, քանզի աշակերտները գրադարանից հեռացան տպավորիչ հանդիպման հիշողություններով և նոր գիտելիքներով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են