«Թատերարվեստի երախտավորը» գրքի շնորհանդես


    Մայիսի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված բեմադրիչ, Շուշիի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին և Ռոբերտ Եսայանի «Թատերարվեստի երախտավորը» /նվիրված Լեոնիդ Հարությունյանին/ գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ կինոգետ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը: Ներկաներին ողջունեցին բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Մարգարիտ Խաչատրյանը, բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանը, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Արևիկ Սանթրոսյանը, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը, թատերագետ, բանասեր, մատենագետ Բախտիար Հովակիմյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը: Հանդիսության ընթացքում ներկաները դիտեցին հատվածներ Գարիկ Ղազարյանի <<Օթյակ>> հաղորդաշարից՝ նվիրված Լեոնիդ Հարությունյանին: Դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը ներկայացրեց գրքից հատվածներ: Երաժշտական կատարմամբ հանդես եկավ երգչուհի Եպրաքսյա Պողոսյանը: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Լեոնիդ Հարությունյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են