Պոեզիայի օր՝ նվիրված Համո Սահյանին


    Ապրիլի 13-ին, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհուրդը՝ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» Հ/Կ-ի հետ համատեղ, կազմակերպել էր պոեզիայի օր՝ նվիրված Համո Սահյանին: Դահլիճում տիրում էր սահյանական շունչ: Ցերեկույթի ընթացքում Արշավիր Շավարշյանի անվան համար 40, Ջոն Կիրակոսյանի անվան համար 20, Գևորգ Էմինի անվան համար 182, Աղասի Խանջյանի անվան համար 53, Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցների աշակերտները ներկայացրեցին Համո Սահյանի կյանքն ու գրական գործունեությունը: Երաժշտական կատարումներով հանդես եկավ երգիչ, երգահան Արսեն Համբարյանը: Դերասանուհի ասմունքող Գայանե Սամվելյանի և Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ հնչեցին Համո Սահյանի բանաստեղծությունները: Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցի երգչախումբը կատարեց երգեր՝ գրված մեծ բանաստեղծի խոսքերով: Ներկաներին ողջունեցին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանը և «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» Հ/Կ-ի տնօրեն Նաիրի Սահյանը: Հանդիսության ավարտին մասնակից դպրոցներին հանձնվեցին շնորհակալագրեր

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են